00:00:00

ՀՀ արտգործնախարարը շնորհավորել է Իվետ Քուփերին Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

19:36, 05 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Շնորհավորում եմ Իվետ Քուփերին Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Անհամբեր սպասում եմ մեր երկկողմ ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը, ներառյալ՝ մեր տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը», - գրել է նա։

 

Միրզոյանը միաժամանակ շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Դեյվիդ Լամիին երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ կատարած աշխատանքի համար։ «Շնորհավորում եմ նրան փոխվարչապետի և արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ», - նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր