00:00:00

Ինչու Վրաստանին չէին հրավիրել ԵՄ նախարարների հանդիպմանը

22:22, 05 սեպտեմբեր 2025 Աշխարհ

 

 

Դանիայի արտաքին գործերի նախարարությունից ուկրաինական «Європейська правда» լրատվամիջոցին հայտնել  են Վրաստանի պատվիրակությանը Եվրամիության նախարարական հանդիպմանը չհրավիրելու պատճառը, գրում է aliq.ge-ն:

Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը կայացել է սեպտեմբերի 2-ին Կոպենհագենում, որին ներկա էին նաև ԵՄ անդամակցության թեկնածու պետությունների արտգործնախարարները։

Դանիայի արտաքին գործերի նախարարության պարզաբանմամբ՝ Վրաստանի պատվիրակությանը նիստին հրավիրելն իմաստ չուներ՝ հաշվի առնելով, որ 2024 թվականի նոյեմբերի 28-ին Վրաստանի կառավարությունը կասեցրել էր Եվրամիությանն ինտեգրման գործընթացը։

«2024 թվականի նոյեմբերի 28-ին Վրաստանի կառավարությունը հայտարարեց, որ հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը։ Այս պայմաններում Դանիան համարում է, որ Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակով նախարարական հանդիպմանը հրավիրելն անիմաստ է»,— «Європейська правда»-ի թղթակցին հայտնել են Դանիայի արտաքին գործերի նախարարությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր