00:00:00

Թրամփը հայտարարում է՝ Հնդկաստանն ու Ռուսաստանը հայտնվել են Չինաստանի ազդեցության գոտում

16:32, 05 սեպտեմբեր 2025 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի համատեղ լուսանկարը, որը արվել է Չինաստանում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում՝ կարծիք հայտնելով, որ ԱՄՆ-ն կորցրել է Ռուսաստանին և Հնդկաստանին։

«Կարծես թե մենք կորցրել ենք Հնդկաստանն ու Ռուսաստանը, խորը, մութ Չինաստանի կողմն են անցել։ Մաղթում եմ նրանց համատեղ երկար և բարգավաճ ապագա», – գրել է Թրամփը։

Հիշեցնենք՝ ՇՀԿ գագաթնաժողովը տեղի է ունեցել Չինաստանի Տյանցզին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Այն տեղի է ունեցել ավելի քան 20 երկրների ղեկավարների և 10 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր