00:00:00

Թուրքիայում կրոնական արժեքները վիրավորելու մեղադրանքով ռուս զբոսաշրջիկներ են ձերբակալվել

20:25, 03 սեպտեմբեր 2025 Աշխարհ

 

 

Թուրքիայի ամենամեծ Չամլըջա մզկիթում անպատշաճ վարքագիծ ցուցաբերելու համար երկու ռուս զբոսաշրջիկի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։ Զբոսաշրջիկները մեղադրվում են մզկիթի ավանդույթները և սովորույթները խախտելու մեջ, գրում է ermenihaber.am-ը: 

Թուրքական մամուլում տարածվել է տեսանյութ, որտեղ նրանք մզկիթի մուտքի մոտ գրկախառվում ու համբուրվում են։

Դեպքի առնչությամբ «հանրության մի մասի կողմից ընդունված կրոնական արժեքները հրապարակայնորեն վիրավորելու» համար՝ ռուս զբոսաշրջիկները ձերբակալվել են ու նրանց մեղադրանք է առաջադրվել մինչև 1 տարվա ազատազրկման։

Նրանք նշել են, որ տեղյակ չեն եղել, որ դա համարվում է հանցագործություն և զղջում են դրա համար։

Տեսանյութը կարող եք դիտել՝ սեղմելով այստեղ:

 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր