00:00:00

Թրամփը հիասթափվել է Պուտինից

23:54, 02 սեպտեմբեր 2025 Աշխարհ

 

 

Ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից, կարող եմ դա ասել, և մենք կանենք որոշ բաներ, որպեսզի օգնենք մարդկանց ապրել: Այս մասին Սքոթ Ջենինգսի ռադիոհաղորդման ժամանակ իր խոսում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով ուկրաինական հակամարտության մասին, տեղեկացնում է Reuters-ը։

Իր հերթին BBC-ն գրել է, որ ամռան ընթացքում Թրամփը մի քանի անգամ հայտարարել է, որ «հիասթափված» է Վլադիմիր Պուտինից։ Վերջինս նույնիսկ օգոստոսին պատասխանել է, որ հիասթափությունները «ծագում են չափազանց մեծ սպասումներից»։

Նշվում է, որ դա տեղի է ունեցել երկու նախագահների օգոստոսի 15-ին Ալյասկայում անցկացված հանդիպումից առաջ, որի ժամանակ Թրամփը ջերմորեն ողջունել է Պուտինին և փոխել իր հրապարակային դիրքորոշումը։

Հավելենք, որ Թրամփը նաև հայտարարել է, որ ուշադիր հետևում է Մոսկվայի և Կիևի գործողություններին և խոստացել է միջոցներ ձեռնարկել առաջիկա մի քանի օրերի ընթացքում:

Նա նշել է, որ շատ հետաքրքիր բաներ է իմացել Ուկրաինայի հակամարտության մասին: «Կարծում եմ՝ դուք այդ մասին կիմանաք մի քանի օրից»,-ասել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ խոստանում է փոխել Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ մոտեցումը, եթե Պուտինի հետ դրական հանդիպումից հետո արդյունքներ չլինեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր