00:00:00

Անկարան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին. Թուրքիայի փոխնախագահ

22:24, 02 սեպտեմբեր 2025 Աշխարհ

 

 

Անկարան շարունակում է ամրապնդել Բաքվի հետ իր դաշինքը։ Այս մասին հայտարարել է  Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը՝ ընդգծելով, որ Անկարան շարունակելու է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին:

Ադրբեջանի նախարար Անար Ալիևի հետ հանդիպումից հետո Յըլմազը սոցցանցի իր էջում, մասնավորապես, նշել է. «Մենք ուրախ ենք առավել ամրապնդել համագործակցությունը եղբայրական Ադրբեջանի հետ հանձնաժողովի համատեղ նիստերի միջոցով։ Շուշիի հռչակագրի շնորհիվ դաշնակցային մակարդակի դուրս բերված մեր հարաբերությունները նոր հորիզոններ են բացում տնտեսության, սոցիալական քաղաքականության և տարածաշրջանային համագործակցության մեջ:

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական քայլից հետո Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության մեր հույսերը մեծացան: Մեր նպատակն է նպաստել տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը՝ ամրապնդելով ընդհանուր զարգացումն ու հումանիտար կապերը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր