00:00:00

Բելառուսի համար Ռուսաստանին փոխարինող չկա, նույնն էլ Ռուսաստանի համար. Վլադիմիր Պուտին

21:26, 02 սեպտեմբեր 2025 Աշխարհ

Ընթանում է Պուտին-Լուկաշենկո երկկողմ հանդիպումը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը ասել է․

«Ալեքսանդր Գրիգորեւիչ, Դուք ասացիք, որ Բելառուսի համար Ռուսաստանին փոխարինող չկա, նույնն էլ Ռուսաստանի համար Բելառուսին։ Մենք շատ սերտ հարաբերություններ ունենք հաստատած։ Իսկ կարևորն այն է, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքն ակնհայտ է․ Ես արդեն ասել եմ այդ մասին։ Տնտեսական աճի տեսանկյունից, այնուամենայնիվ, մեզ մոտ շատ բան է արվում, բավականին արդյունավետ»։

Լուկաշենկոն էլ իր հերթին գովել է Պուտինին Թրամփի հետ Ալյասկայում հանդիպման համար․

«Մենք ձեզ ծափահարել ենք։ Կարիք չկա ասելու՝ ով է հաղթել, միասին շատ լավ աշխատեցիք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր