00:00:00

Թրամփը դեղագործական ընկերություններից պահանջել է բացահայտել ՔՈՎԻԴ-ի պատվաստանյութերի արդյունավետության մասին տվյալները

18:50, 01 սեպտեմբեր 2025 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է, որ դեղագործական ընկերությունները բացահայտեն կորոնավիրուսի դեմ դեղերի արդյունավետության վերաբերյալ տվյալները՝ նշելով, որ հանրությունը պետք է իմանա ճշմարտությունը։

«Դեղագործական ընկերությունները պետք է արդարացնեն ՔՈՎԻԴ-ի դեմ իրենց արտադրած պատվաստանյութերիերի հաջողությունը։ Շատերը դրանք համարում են հրաշք, որը փրկել է միլիոնավոր կյանքեր, մյուսները՝ ոչ։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) բառացիորեն պատառ-պատառ են անում այդ հարցի առնչությամբ։ Ես ուզում եմ պատասխաններ, և ես ուզում եմ դրանք հիմա»,- իր Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։

Նա ընդգծել է, որ տեսել է Pfizer-ի և այլ արտադրողների ներքին նյութեր՝ «բացառիկ արդյունքներով», սակայն այդ տվյալները դեռևս չեն ներկայացվել լայն հանրությանը։

«Նրանք ինձ ցույց են տալիս հիանալի թվեր, բայց դրանք աշխարհի մնացած մասին չեն ներկայացվում։ Ինչո՞ւ։ Թող նրանք հենց հիմա ցույց տան դրանք CDC-ին և ժողովրդին և պարզաբանեն այս քաոսը»,- հավելել է նախագահը։

Թրամփը իրավիճակը կապել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների գործունեության և առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերի դիրքորոշման շուրջ առաջացած պառակտման հետ։ Նրա խոսքով՝ թափանցիկության բացակայությունը միայն սրում է բանավեճը։

«Հուսով եմ՝ «Աննախադեպ արագություն» գործողությունը նույնքան հաջող էր, որքան նրանք պնդում են։ Բայց եթե այդպես չէր, մենք պետք է իմանանք ճշմարտությունը և հասկանանք, թե ինչու»,- եզրափակել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր