Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Այցի շրջանակում նա մասնակցել է Թուրքիայի պաշտպանական ազգային համալսարանի ցամաքային զորքերի ուսումնարանում, ռազմածովային ուսումնարանում և ռազմական թռիչքային ուսումնարանում տեղի ունեցած ավարտական արարողություններին:
Արարողություններին ելույթ ունեցած Էրդողանը շնորհավորել է շրջանավարտներին։ Հաղորդվում է, թե Թուրքիայի բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունները հաջողությամբ ավարտած ադրբեջանցի շրջանավարտներին դիպլոմներ է հանձնել Ադրբեջանի պաշտպանության նախարարը: