00:00:00

«Այլևս գումար չենք ծախսում Ուկրաինայում պատերազմի համար, ռազմական տեխնիկա էլ չենք մատակարարում»․ Թրամփ

21:22, 30 օգոստոս 2025 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այլևս գումար չի ծախսում Ուկրաինային օգնելու համար և ուղղակիորեն ռազմական տեխնիկա չի մատակարարում Ուկրաինային։

 

«Մենք այս պատերազմի վրա մի քանի հարյուր միլիարդ դոլար ծախսեցինք։ Հիմա մենք ռազմական տեխնիկան վաճառում ենք ՆԱՏՕ-ին։ Ես ստիպեցի, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերները պաշտպանության ծախսերը ավելացնեն՝ ՀՆԱ-ի երկու տոկոսից հասցնելով մինչև հինգ տոկոսի»,- The Daily Caller-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը։

 

«Եվ մենք ռազմական տեխնիկան ՆԱՏՕ-ին ենք վաճառում, Ուկրաինային չենք վաճառում։ Մենք այլևս միջոցներ չենք ծախսում այդ պատերազմի համար»,- հավելել է նա։

 

Նշենք, որ ավելի վաղ էլ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Վաշինգտոնը որոշել է շարունակել զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումը Կիևին, եթե դրա համար վճարի Եվրոպան, ՆԱՏՕ-ն էլ համակարգի գործընթացը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր