Եգիպտոսի հյուսիս-արևմուտքում գտնվող Մատրուհ նահանգում գնացքը դուրս է եկել գծերից, որի հետևանքով 2 մարդ զոհվել է, 54-ը՝ վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է Cairo24-ը:
Նշվում է, որ գնացքը Մատրուհից ուղևորվում էր Կահիրե, իսկ միջադեպը տեղի է ունեցել Ֆուկա քաղաքի մոտակայքում։
Մատրուհ նահանգի առողջապահական մարմինը գնացքի վթարից հետո արտակարգ դրություն է հայտարարել նահանգի բոլոր հիվանդանոցներում։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Տեսանյութը՝ այստեղ: