ԱՄՆ-ում հանուն սիրուհու սեփական ընտանիքից փախչելու նպատակով մահացած ձևացած տղամարդուն դատապարտել են ազատազրկման, հաղորդում է CNN-ը։
Անցյալ տարվա օգոստոսին երեք երեխաների հայր, 45-ամյա Ռայան Բորգվարդտը, ուղևորվել էր ձկնորսություն Վիսկոնսին նահանգի Գրին լիճ և այլևս չէր վերադարձել։ Ոստիկանությունը գտել էր շրջված բայդարկան, իսկ ջրասուզակները գտել էին միայն ձկնորսական պարագաներով և փաստաթղթերով արկղ, ինչը ջրահեղձ լինելու տպավորություն էր ստեղծել։
Հոկտեմբերին հետաքննությունը պարզել էր, որ Բորգվարդտն ավելի վաղ նոր անձնագիր էր ստացել, գումար էր փոխանցել արտասահմանյան հաշիվների և ապահովագրություն ձևակերպել։ Տղամարդը Կանադայի միջոցով փախուստի էր դիմել ԱՄՆ-ից և իր սիրուհու հետ հանդիպել Վրաստանում։ Նոյեմբերին, իմանալով, որ ճշմարտությունը բացահայտվել է, նա կապ է հաստատել հետաքննության հետ և խոստովանել, որ բեմադրել է սեփական մահը։
Տղամարդը մեղավոր է ճանաչվել իրավապահ մարմիններից տեղեկությունը թաքցնելու մեջ և դատապարտվել է 89 օրվա ազատազրկման։ Դատարանի որոշմաբ նա վճարել է 30 հազար դոլար փոխհատուցում՝ որոնման ծախսերի համար։ Բորգվարդտի կինը 22 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է նրանից։