00:00:00

Կյանքից հեռացել է Ստանիսլավ Տարասովը

22:17, 29 օգոստոս 2025 Աշխարհ

72 տարեկան հասակում կյանքից հեռացել է Մերձավոր Արևելքի և Թուրքիայի հարցերով վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։

 

Նա մահացել է թոքերի քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո։

«Նա թոքերի քաղցկեղ ուներ, վեց տարի պայքարում էր»,-պատմել է կինը՝ նշելով, որ ամուսինն աշխատել է մինչև կյանքի վերջին օրերը:

Քաղաքագետը ախտորոշումը թաքցնում էր հանրությունից:

Ստանիսլավ Տարասովը ծնվել է Կիրովաբադում 1953թ.-ին: Լուսաբանել է Թուրքիայի, Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի քաղաքական հարցերը, Արցախի հիմնախնդիրը։ Ազատ տիրապետում էր թուրքերենին և պարսկերենին։ Իր աշխատանքի համար պարգևատրվել է Մարտական կարմիր դրոշի շքանշանով և աֆղանական մի շարք մեդալներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր