00:00:00

Գազա քաղաքի տարհանումն անխուսափելի է. Իսրայելի ՊԲ խոսնակ

23:58, 27 օգոստոս 2025 Աշխարհ

 

 

Իսրայելի բանակը հայտարարել է, որ Գազա քաղաքից պաղեստինցիների տարհանումն անխուսափելի է նախատեսված ռազմական հարձակման նախօրեին, տեղեկացնում է Euronews-ը:

«Գազա քաղաքի տարհանումն անխուսափելի է»,-սոցցանցի իր էջում գրել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Ադրայը՝ քաղաքի բնակիչներին խորհուրդ տալով պատրաստվել հեռանալուն։

Նա նշել է, որ իսրայելական զորքերն ուսումնասիրել են քաղաքից հարավ գտնվող հսկայական դատարկ տարածքները՝ տարհանվող բնակիչներին առավելագույն օգնություն ցուցաբերելու համար։

Ադրայը վստահեցրել է, որ տեղահանվածներին կտրամադրվեն վրաններ տեղադրելու վայրեր, և կստեղծվեն ենթակառուցվածքներ՝ օգնություն և ջուր բաշխելու համար:

Միևնույն ժամանակ պաղեստինցիներին օգնություն ցուցաբերող խմբերը զգուշացնում են, որ Իսրայելի ավելի լայն ռազմական հարձակումը կարող է վատթարացնել տարածքում առկա մարդասիրական ճգնաժամը, որտեղ ավելի քան 2 միլիոն բնակիչների մեծ մասը տեղահանվել է, թաղամասերը ավերակների են վերածվել, իսկ Գազա քաղաքում սով է հայտարարվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր