00:00:00

Կամչատկային ավերիչ փոթորիկ է մոտենում

18:23, 27 օգոստոս 2025 Հասարակություն

Կամչատկային մինչև 47 մետր վայրկյան արագությամբ ավերիչ փոթորիկ է մոտենում, РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի հիդրոօդերևութաբանական կենտրոնի գիտական ​​​​տնօրեն Ռոման Վիլֆանդը։

«Ամենածանր, եթե ոչ՝ ամենավտանգավոր եղանակը հիմա երկրի արևելքում է՝ Կամչատկայում, Սախալինում և Կուրիլյան կղզիներում։ Օգոստոսի 28-ի գիշերը Սախալինի մարզում սպասվում են շատ ուժեղ հորդառատ անձրևներ և մինչև 30 մետր վայրկյան արագությամբ քամի, իսկ գիշերվա երկրորդ կեսին Կուրիլյան կղզիներում կանխատեսվում է փոթորիկ՝ 33-35 մետր վայրկյան արագությամբ։ Կամչատկայում իրավիճակն ավելի բարդ է. այնտեղ արևելյան քամին կառաջացնի մինչև 45-47 մետր վայրկյան արագությամբ քամու պոռթկումներ»,- նշել է նա։

Ըստ օդերևութաբանի՝ նման ուժգնության քամիները շատ հազվադեպ են լինում և ավերածություններ են առաջացնում։

Փոթորիկ է համարվում վայրկյանում 33 մետրից ավելի արագությամբ քամի, հիշեցրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր