00:00:00

Հնդկաստանի Ջամմու շրջանում ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 34 մարդ է զոհվել

17:33, 27 օգոստոս 2025 Աշխարհ

Հնդկաստանի Ջամմու շրջանում ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 34 մարդ է զոհվել։

Այս մասին հայտնում է ABC News-ը։

Օգոստոսի 26-ի ուշ երեկոյան Կատրա շրջանում տեղացած ուժգին անձրևներից հետո Ջամմուի լեռան մի հատված փլուզվել է և հայտնվել հինդուիստական ​​ուխտագնացության հայտնի երթուղու վրա։

Աղետների կառավարման պաշտոնյա Մոհամմեդ Իրշադի խոսքով՝ ուխտագնացության զոհերի մեծ մասի մարմինները դուրս են բերվել քարերի և ժայռաբեկորների տակից։ Նա նաև հավելել է, որ առնվազն 18 մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոցներ։

Իրշադը նաև նշել է, որ փրկարարական խմբերը որոնողական աշխատանքներ են իրականացրել Հիմալայան տարածաշրջանում՝ անհետ կորած մարդկանց գտնելու նպատակով՝ հավելելով, որ դեպի սրբավայր ուխտագնացությունը դադարեցվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր