00:00:00

ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակվել է Նարեկ Մկրտչյանը, Մակունցին հետ են կանչել

13:01, 27 օգոստոս 2025 Քաղաքականություն

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը հետ է կանչվել իր զբաղեցրած պաշտոնից, իսկ նրա փոխարեն Վաշինգտոն է գործուղվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Այս մասին հայտնում է նախագահականի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ մեկ այլ հրամանագրով Խաչատուրյանը Մկրտչյանի փոխարեն նախարարի պաշտոնին է նշանակել մեկ այլ ՔՊ-ական Արսեն Թորոսյանին, որն էլ իր հերթին հրաժարվել էր պատգամավորական մանդատից։

Համապատասխան իրավական ակտերը զետեղված են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր