00:00:00

Թիմում ինձ ամենաշատն օգնում է Մխիթարյանը․ Պետար Սուչիչ

13:01, 26 օգոստոս 2025 Սպորտ

Միլանի «Ինտերի» խորվաթ նորեկ Պետար Սուչիչը «Տորինոյի» դեմ Ա Սերիայում իր նորամուտի խաղից հետո (5։0) կիսվել է իր տպավորություններով։

«Յուրահատուկ զգացողություն է խաղալ «Սան Սիրոյում» այս հիանալի երկրպագուների առաջ։ Մենք ուրախ ենք, որ հաղթեցինք, լավ խաղացինք, պետք է շարունակենք այսպես։ Ես դեռ շատ առումներով կատարելագործվում եմ, ուրախ եմ «Ինտերում» լինելու համար, փորձում եմ ամեն խաղում լավագույնս անել և հույս ունեմ՝ այդպես շարունակել։ Ո՞վ է ինձ ամենաշատը օգնում։ Ես կասեի՝ թիմը, գուցե հատկապես Մխիթարյանը, որն իմ թարգմանիչն է, մինչ ես իտալերեն եմ սովորում», – Սուչիչիի խոսքն է մեջբերում DAZN-ը։

Հիշեցնենք, որ 21-ամյա կիսապաշտպանը «Ինտեր» է տեղափոխվել 2025 թվականի հունիսի 4-ին՝ «Դինամո Զագրեբից»։

Աղբյուրը`ArmSport.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր