Մարտի 4-ին Գյումրու բժշկական կենտրոնի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Շիրակի մարզի 70-ից ավելի ատամնաբույժերի արտահերթ հավաք:
Հավաքի հիմնական նպատակն այն անորոշությունների քննարկումն էր, որոնք առաջացել էին կառավարության 2017թ. օգոստոսի 24-ի 1033 -Ն որոշմամբ:
Հավաքի մասնակիցները տարածել են հետեւայլ հաղորդագրությունը․
-Ստոմատոլոգներին նաև պարտադրվում է անել բազում հավելյալ ծախսեր (համակարգիչ, աշխատող, ծրագրային սպասարկում և այլ), որն անխոս անդրադառնալու է նաև ծառայության արժեքի վրա, այն դեպքում, երբ Շիրակի մարզը ՀՀ-ում ունի ամենաբարձր աղքատության ցուցանիշը: Կարծում ենք, որ նմանատիպ ծրագիրը պետք է ներդրվի բացառապես առողջապահության նախարարության բյուջեի հաշվին և տրամադրվի բժշկական հաստատություններին բացարձակ անվճար, և որին միանալը պետք է լինի փոխշահավետ և կամավոր հիմունքներով: