Այսօր՝ օգոստոսի 24-ին, MLS-ի կանոնավոր առաջնության 28-րդ տուրում նոր թիմերի կազմում իրենց առաջին գոլերն են հեղինակել «Տոտենհեմի» նախկին հարձակվող Հյուն-Մին Սոնը և «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Թոմաս Մյուլերը։
Սոնը աչքի է ընկել «Դալասի» դեմ արտագնա հանդիպման 6-րդ րոպեին՝ տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
Մյուլերի գոլը հաղթական է եղել «Վանկուվերի» համար «Սենթ Լուիս Սիթիի» դեմ տնային խաղում։ 35-ամյա գերմանացին 90+14-րդ րոպեին անվրեպ է իրացրել է 11 մետրանոցը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին՝ 3:2։
Աղբյուրը՝ Armsport.am: