00:00:00

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հետևել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքին

09:26, 21 օգոստոս 2025 Քաղաքականություն

Օգոստոսի 19-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, Կանզասի ադյուտանտ գեներալի տեղակալ, Կանզասի ցամաքային զորքերի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Քարլին Ուիլյամսի, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների ու բարձրաստիճան այլ զինվորականների հետ դիտարկել է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում անցկացվող «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը: Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։

Բարձրաստիճան հյուրերը հետևել են գործնական վարժանքի ակտիվ փուլին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր