00:00:00

Աստված մշտապես ծաղկուն պահի Ձերդ Սրբության Հայրապետական գավազանը. Արագածոտնի Թեմը շնորհավորել է Վեհափառին

06:36, 21 օգոստոս 2025 Քաղաքականություն

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է:

 

Արագածոտնի Թեմը շնորհավորական ուղերձ է հղել․

 

Վեհափառ Տեր,

 

Արագածոտնի Թեմի Թեմական խորհրդի, հոգևորականների, պաշտոնեության և հավատացյալների անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը` ծննդյան տարեդարձի առիթով:

 

Որդիական սիրով և ամենաջերմ զգացումներով, խոնարհաբար աղոթում ենք Ձերդ Սրբության համար և հայցում, որ Երկնավոր Տերը Ձերդ Վեհափառությանը պարգևի քաջառողջ և արևառատ գահակալության երկար ու խաղաղ տարիներ` ի պայծառություն Առաքելահաստատ մեր Սուրբ եկեղեցու և ի մխիթարություն Հայրենի մեր Երկրի:

 

Այլև խնդրում ենք, որ Բարձրյալն Աստված մշտապես ծաղկուն պահի Ձերդ Սրբության Հայրապետական գավազանը:

 

Որդիական խոնարհութեամբ`

 

մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբութեան Սուրբ եւ Օծեալ Աջոյն.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր