00:00:00

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այցելել են «Աբովյան» ՔԿՀ

17:59, 20 օգոստոս 2025 Քաղաքականություն

 

 

«Իմ քայլը» հիմնադրամի և «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում մեկնարկում է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը։ Այս ծրագիրը ներկայացնելու նպատակով այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել կին դատապարտյալների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Աննա Հակոբյանը հանդես է եկել բացման խոսքով և ներկայացրել է կրթության և կիրթ հասարակության կարևորությունը։ Աննա Հակոբյանը շեշտել է, որ կրթությունը շատ կարևոր գործիք է, և անհատը որտեղ էլ որ լինի՝ պետք է ձգտի կրթության և ինքնակատարելագործման։

Սրբուհի Գալյանը, ողջունելով ներկաներին, շեշտել է պետության մշտական աջակցությունը քրեակատարողական հիմնարկներին և այս համատեքստում նաև դատապարտյալների կրթության ու նոր մասնագիտությունների ձեռք բերման կարևորությունը։ Նախարարը նաև հատուկ շնորհակալություն է հայտնել վարչապետի տիկնոջը՝ դատապարտյալների կրթական խնդիրներով մտահոգվելու և դրանց լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների համար։

Միջոցառման շրջանակներում «Կրթվելը նորաձև է» ծրագրի ղեկավարը դատապարտյալներին մանրամասն ներկայացրել է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը՝ դիմելու ընթացակարգը, տարիքային սահմանափակումը, ուսման վարձի կարգավորման հարցերը և այլն։

Այնուհետև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տղամարդ դատապարտյալները հանդես են եկել բանախոսություններով՝ ներկայացնելով իրենց ՔԿՀ-ում կրթական միջոցառումներն ու կատարված աշխատանքները։

Միջոցառման ավարտին դատապարտյալները, հարց-պատասխան ձևաչափով, իրենց հուզող կրթական հարցերն են ուղղել առաջին տիկնոջն ու նախարարին, ստացել կրթությունը շարունակելու կամ նոր հմտություններ ձեռք բերելու առաջարկներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր