Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդում է Կրեմլը։
Ռուսաստանի նախագահը նաև գնահատականներ է տվել Ալյասկայում Թրամփի հետ հանդիպմանը:
Առաջնորդները քննարկել են նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումը։ Պուտինը նշել է Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների անցկացման հարցում: