00:00:00

ԶՈՒ ԳՇ պետը, ԱՄՆ դեսպանը և բարձրաստիճան զինվորականները դիտարկել են «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը

19:00, 19 օգոստոս 2025 Քաղաքականություն

Օգոստոսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի, Կանզասի ադյուտանտ գեներալի տեղակալ, Կանզասի ցամաքային զորքերի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Քարլին Ուիլյամսի, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների ու բարձրաստիճան այլ զինվորականների հետ դիտարկել է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում անցկացվող «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Բարձրաստիճան հյուրերը հետևել են գործնական վարժանքի ակտիվ փուլին:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր