Ալյասկայի հյուրանոցում հայտնաբերվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր, տեղեկացնում է NPR-ն:
Նշվում է, որ ութ էջից բաղկացած նյութերը, որոնք, ըստ երևույթին, պատկանել են ԱՄՆ պատվիրակության աշխատակիցներին, պարունակում են գագաթնաժողովի ճշգրիտ վայրերը, ժամերը և ամերիկյան պաշտոնյաների հեռախոսահամարները։
Փաստաթղթերում նաև կա ընթրիքի մասին տեղեկություն՝ «ի պատիվ նորին գերազանցություն Վլադիմիր Պուտինի» մակագրությամբ։


