00:00:00

Պապուաշվիլի․ Պուտինի և Թրամփի հանդիպումն ապացուցել է «Վրաստանը պրոքսի պատերազմում օգտագործելու» մտադրությունը

15:19, 16 օգոստոս 2025 Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ապացուցեց, որ Ուկրաինայում Արևմուտքը դիմակայում է Ռուսաստանին, իսկ Վրաստանը ցանկանում էին օգտագործել պրոքսի պատերազմում։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, հայտնում է «Новости-Грузия»-ն։ 

«Ալյասկայի հանդիպումը նշանակալի էր նրանով, որ Ռուսաստանի նախագահը համաձայնեց նախագահ Թրամփի դիրքորոշմանը, թե պատերազմից կարելի էր խուսափել։ Իսկ եթե խաղաղությունը հնարավոր էր, և եթե ամերիկյան նախագահը լծակներ ուներ այդ գործընթացի վրա ազդելու, դա նշանակում է հաստատում, որ պատերազմը Ռուսաստանի և Արևմուտքի միջև է ընթանում», - գրել է Պապուաշվիլին իր ֆեյսբուքյան էջում։ 

Ըստ նրա, վրացական հասարակությունն այժմ պետք է հստակ տեսնի, «թե ինչպիսի դիմակայության մեջ էին մեզ ներքաշում օտարերկրյա թշնամի-բարյացկամները և նրանց շահերը սպասարկող տեղական օգտակար ապուշները»։ 

Խոսնակը վստահ է, որ ի տարբերություն 2008 թվականի, 2022 թվականին Վրաստանում պատերազմը չի սկսվել միայն այն բանի շնորհիվ, որ իշխանության ղեկին «հայրենասերներ են, այլ ոչ թե խամաճիկներ»։

Նա անդրադարձել է «Վրացական երազանքի»՝ 2008 թվականին ՌԴ-ի հետ պատերազմի և Միխեիլ Սաակաշվիլիի պատասխանատվության մասին հին թեզերին։ Հենց այդ պատճառով, ասում է քաղաքական գործիչը, 2021 թվականի հոկտեմբերին, Ուկրաինայում պատերազմի մեկնարկից քիչ առաջ, «օտարերկրյա հատուկ ծառայությունները» կազմակերպել են նախկին նախագահի գաղտնի վերադարձը Վրաստան՝ «բռնի ճանապարհով իշխանափոխության» համար։ 

«Այսօր արդեն բոլորի համար պարզ է, թե որն էր այդ ծրագրի նպատակը՝ իշխանական կաբինետներ բերել մարդկանց, ովքեր առանց վարանելու կհամաձայնեին «օգտագործել հնարավորությունների պատուհանը», կհամաձայնեին «ռումբերի անձրևին» և «այստեղ տասը հազար ռուսաստանցի զինվորների ձերբակալմանը»՝ Վրաստանը դարձնելով զինվոր, որին զոհաբերում են համաշխարհային դիմակայության շախմատային տախտակի վրա հերթական կոմբինացիայի համար», - գրում է Պապուաշվիլին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր