00:00:00

Անհրաժեշտ է շարունակել աջակցել Ուկրաինային և ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. Մակրոն

12:09, 16 օգոստոս 2025 Քաղաքականություն

Այսօր առավոտյան նախագահ Թրամփի, նախագահ Զելենսկու և իմ եվրոպացի գործընկերների հետ համակարգող հանդիպում տեղի ունեցավ՝ նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումից հետո։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմաունել Մակրոնը։

«Այդ հանդիպումից հետո մենք շարունակեցինք մեր քննարկումները իմ եվրոպացի գործընկերների հետ։ Մենք միակարծիք ենք.

 Անհրաժեշտ է շարունակել աջակցել Ուկրաինային և ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, քանի դեռ նրա ագրեսիվ պատերազմը շարունակվում է, և Ուկրաինայի իրավունքները հարգող ամուր և երկարատև խաղաղությունը չի կնքվել։

 Ցանկացած երկարատև խաղաղություն պետք է ուղեկցվի անսասան անվտանգության երաշխիքներով։ Այս առումով ես ողջունում եմ Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ իր ներդրումն ունենալու այդ գործընթացում։ Կարևոր է նաև սովորել վերջին 30 տարիների բոլոր դասերը, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից իր սեփական պարտավորությունները չկատարելու վաղեմի հակումը։

Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել նախագահ Թրամփի և նախագահ Զելենսկու հետ՝ ապահովելու համար, որ մեր շահերը պաշտպանված լինեն միասնության և պատասխանատվության ոգով։

Ֆրանսիան շարունակում է վճռականորեն աջակցել Ուկրաինային»,- նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր