00:00:00

Թուրքիայում «հայ» բառն օգտագործվում է որպես վիրավորանք. «Первый ближневосточный»

17:08, 15 օգոստոս 2025 Քաղաքականություն

Ես պարբերաբար ասում եմ, որ Թուրքիայում «հայ» և «հույն» բառերն օգտագործվում են որպես հայհոյանք և վիրավորանք, և ահա մի հստակ օրինակ։ Տղամարդը, որը փողոցային հարցազրույցի ժամանակ Աթաթուրքին հայ էր անվանել, խմբակային ծեծի է ենթարկվել։ Երևույթի մասին գրում է «Первый ближневосточный» թելեգրամյան ալիքի հրապարակման մեջ, որի հեղինակը գրող Մարիա Կիչան է։

 

Հարցազրույց վարող. «Նա [Աթաթուրքը] մեր երկրի հիմնադիրն է»։

Հարցազրույց տվող անցորդ. «Ի՞նչ է նա արել»։

Հարցազրույց վարող. «Նա խանգարել է քեզ հայ դառնալուն»։

Հարցազրույց տվող անցորդ. «Նա հենց ինքն է հայ»։

Այդ խոսքերից հետո մի քանի անցորդ հարձակվել է տղամարդու վրա։

Սա ի լրումն Հայաստանի հետ սահմանային անցակետը Թալեաթ փաշայի պատվին անվանակոչելու առաջարկներին և այլ նմանատիպ գործողություններին ու նախաձեռնություններին, որոնք հաստատում են թուրքական ադեկվատությունն ու խաղաղասիրությունը»,- գրում է թելեգրամյան ալիքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր