00:00:00

«Եզրակացնում ենք վարքագծի կանոնի խախտման առկայության մասին»․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը լինգվիստիկական փորձաքննության է ենթարկել

16:30, 15 օգոստոս 2025 Քաղաքականություն

Կոռուպցիայի կանխարգելման հանաձնաժողովը հրապարակել է եզրակացություն՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնի խախտման առկայության վերաբերյալ։

Եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ մայիսի 30-ին Փաշինյանի կողմից արված անպարկեշտ ձևակերպումներով առաջին գրառումն ուսումնասիրության ենթարկելով՝ հանձաժողովը հետևյալ եզրակացությունն է հրապարակել․

«Հանձնաժողովը, գնահատելով գործում առկա ապացույցները, բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ՝ եզրակացնում է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնի խախտման առկայության մասին»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր