00:00:00

Փաշինյանին չի հաջողվելու հեռացնել Վեհափառին, եկեղեցին խաղալիք չէ. Նաթան Սրբազան

14:24, 15 օգոստոս 2025 Քաղաքականություն

Այսօր ցավոք մեր երկու լավագույն բարձրաստիճան հոգեւորականները իրենց ճշմարիտ խոսքի համար են կալանավորված։ Այս մասին Միքայել Սրբազանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

«Այն ինչ հաճելի չէ այս իշխանություններին, դրա համար կալանավորված են։ Որտեղի՞ց սրվեց եկեղեցու դեմ այս ամբողջ արշավը, սկսվեց նրանից, որ Վեհափառը Բեռնում խոսեց Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության եւ այնտեղի ժառանգության մասին, դա հաճելի չեղավ իշխանություններին»,– ասաց Նաթան Սրբազանը։

Սրբազանի խոսքով, այս քրվարույթներով չեն կարող հոգեւորականներին լռեցնել. «Նիկոլ Փաշինյանին չի հաջողվելու հեռացնել Վեհափառին, կարող է բզբզալ, եկեղեցին խաղալիք չէ, Ազգային ժողով չէ, որ WhatsApp-ով սմս ուղարկի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր