00:00:00

«Թրամփի երթուղի» ստեղծելու ծրագրերում, եթե Երևանն անհրաժեշտ համարի, Մոսկվան կաջակցի իր ռազմավարական դաշնակցին. ՌԴ փոխվարչապետ

07:50, 15 օգոստոս 2025 Քաղաքականություն

Ռուսաստանը կաջակցի Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու ծրագրերում, եթե Երևանը դա անհրաժեշտ համարի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք այս հարցը քննարկում ենք այս համատեքստում: Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ իր համար ինչ-որ բան լավ է, ապա, իհարկե, մենք այդտեղ կաջակցենք Հայաստանին», - ասել է նա՝ պատասխանելով հարցին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր