00:00:00

Ստեփան Սամվելյանը Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ տեղափոխվել է բազմամասնագիտացված բժշկական կենտրոն.ՄԻՊ

15:37, 07 օգոստոս 2025 Հասարակություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում է Ստեփան Սամվելյանի առողջության պահպանման իրավունքի վերաբերյալ քննարկման ընթացակարգը։

Դրա շրջանակներում տեղեկություններ են ստացվել, որ Ստեփան Սամվելյանն այս գիշեր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ 

Ստեփան Սամվելյանի առողջական վիճակի դինամիկայի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով՝ Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչը կապ է հաստատել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ներկայացուցչի հետ, քննարկել նրան անհրաժեշտ  բժշկական օգնության ծավալները։
 
Ստացված տեղեկությունների համաձայն՝ Ստեփան Սամվելյանը  կարիք է ունեցել նեղ մասնագիտական (նեֆրոլոգիական)
հսկողության։
 
Քննարկումների արդյունքում, համագործակցելով պետական իրավասու մարմինների հետ, ՄԻՊ աշխատակազմի հետևողական ջանքերով Ստեփան Սամվելյանը տեղափոխվել է բազմամասնագիտացված բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր