00:00:00

Բելուջիստանի դատարանը 7-ամյա երեխային մեղադրում է ահաբեկչության մեջ․ NDTV

14:26, 05 օգոստոս 2025 Հասարակություն

Պակիստանի հարավարևմտյան Բելուջիստան նահանգի դատական իշխանությունները ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենք են կիրառել յոթնամյա երեխայի նկատմամբ, հայտնում է «NDTV» հեռուստաալիքը։

Ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում բելուջ տղայի նկատմամբ կիրառված պատժամիջոցները, որոնք սահմանափակել են նրա ազատությունը, կիրառվել են այն բանից հետո, երբ նա YouTube հարթակում տեսանյութ է տեղադրել, որտեղ ներառված է եղել տեղացի իրավապաշտպան Գուլզար Դոստի հայտարարությունը՝ տարածաշրջանի վարչակազմի կողմից բնակչության քաղաքացիական ազատությունների ճնշման քննադատությամբ։

Երեխայի պաշտպանությամբ հանդես է եկել Պակիստանի մարդու իրավունքների հանձնաժողովը (HRCP)։ «Ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի կիրառումը մարդու իրավունքների կոպիտ խախտում է։ Մենք դատապարտում ենք իշխանությունների որոշումը, որը հակասում է երեխայի իրավունքների պաշտպանության վերաբերյալ Պակիստանի միջազգային պարտավորություններին», - ասվում է HRCP-ի հայտարարության մեջ։ Հանձնաժողովը պահանջել է անհապաղ դադարեցնել տղայի և նրա ընտանիքի նկատմամբ իշխանությունների անհիմն հետապնդումները, ինչպես նաև, որ իրավապահ մարմինները հարգեն երեխաների իրավունքները։

Հանքային պաշարներով հարուստ Բելուջիստան նահանգը Պակիստանի ամենաաղքատ և սոցիալապես հետամնաց շրջանն է։ Նահանգում գործող հասարակական կազմակերպությունները մեղադրում են պակիստանյան իշխանություններին մարդու իրավունքների խախտման, արտադատական հաշվեհարդարների և այլախոհության ճնշման մեջ։ Իսլամաբադը հերքում է այս մեղադրանքները։

Իրանին և Աֆղանստանին սահմանակից Բելուջիստանում իրավիճակը լարված է 2021 թվականի վերջից՝ կապված ազգայնական և անջատողական խմբավորումների ակտիվացման հետ, որոնք դեմ են երկրի կենտրոնացումն ամրապնդելուն ուղղված Պակիստանի կառավարության միջոցառումներին։ Մայիսին բելուջ ազգայնական խմբավորումների առաջնորդները հռչակել են «Բելուջիստանի Դեմոկրատական Հանրապետության» ստեղծումը Բելուջիստան նահանգի տարածքում և հանդես են եկել իսլամական պետությունից դրա անջատման օգտին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր