00:00:00

Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացել

14:11, 05 օգոստոս 2025 Հասարակություն

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Ճապոնիայում ավելի քան 9,5 հազար մարդ է շոգի հարվածից տեղափոխվել հիվանդանոցներ, նրանցից 18-ը մահացել են։ Այս մասին հաղորդել է հրշեջ ծառայությունը, որը երկրում նաև շտապ օգնության գործառույթներ է կատարում։

Այդ մարդկանցից 225-ը ծանր վիճակում հոսպիտալացվել է՝ ավելի քան երեք շաբաթով։ Ջերմային հարված ստացածների գրեթե 58%-ը 65-ից բարձր տարիքի անձինք են։

Ճապոնիայում հունիսից ի վեր չափազանց շոգ եղանակ է։ Իսեսակի քաղաքում օգոստոսի 5-ին ստվերում գրանցվել է 41,8 աստիճան ջերմաստիճան։ Սա բացարձակ ռեկորդ է 19-րդ դարի երկրորդ կեսից ի վեր կատարված եղանակի գիտական դիտարկումների ողջ ժամանակահատվածի համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր