00:00:00

Վլադիմիր Վարդանյանն ու Գերմանիայի դեսպանն անդրադարձել են ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացմանն առնչվող հարցերին

14:17, 30 հուլիս 2025 Քաղաքականություն

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը հուլիսի 30-ին հանդիպել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են Ազգային ժողովից՝ հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Լարս Հենիգը:

 

Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացումը` նշելով, որ դրանք ունեն ակտիվ եւ դինամիկ ընթացք:

 

Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական կապերի խորացման անհրաժեշտությունը: Դեսպանը հույս է հայտնել, որ սեպտեմբերին իր երկրի նորընտիր խորհրդարանում կձեւավորվի Գերմանիա-Հայաստան բարեկամական նոր խումբ: Այս համատեքստում կարեւորվել են նաեւ խորհրդարանների միջեւ փոխայցերը:

 

Հանդիպման մասնակիցները խոսել են տնտեսական, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի մասին: Անդրադարձ է կատարվել ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացմանն առնչվող հարցերին:

 

Դեսպանը վերահաստատել է իր հանձնառությունը` աջակցելու երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր