00:00:00

Դավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտին

13:19, 10 հոկտեմբեր 2026 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Վահե Դ․-ի վարած «Mercedes» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Տիգրան Ղ․-ի վարած «Changan» մակնիշի, Արցախի Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մկրտիչ Ք․-ի վարած բեռնատար «Գազել» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Դավիթ Ա․-ի վարած «Changan» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր