00:00:00

Ոստիկանությունը հրաժարվել է իրականացնել տնային կալանքում գտնվողների ուղեկցումը բկ-ներ

10:20, 30 հուլիս 2025 Քաղաքականություն

ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հրաժարվել է իրականացնել տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցումը դեպի բժշկական կամ այլ հաստատություններ, գրել է Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

«Փաստորեն ուղեկցումը իրականացվում է միայն դեպի դատարան՝ դատական նիստի և հետ: Ոստիկանությունը պնդում է, որ մնացած բոլոր ուղեկցումները պետք է իրականացվեն արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կողմից: Բայց այդ ծառայությունը չունի ոչ անհրաժեշտ ավտոտրանսպորտ, ոչ էլ համապատասխան անձնակազմ»,–ահազանգել է պաշտպանը:

Նշենք, որ երեկ Աթանեսյանն ասաց, որ տնային կալանքի մեջ գտնվող Արմեն Աշոտյանը ատամնաբույժի կարիք ունի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր