Իսրայելցի պատանդների ընտանիքների անդամները բողոքի ցույց կանցկացնեն Թել Ավիվում՝ պահանջելով հրադադար Գազայի հատվածում Իսրայելի եւ Իրանի միջեւ կնքված հրադադարից հետո։ՀԱՄԱՍի կողմից պահվող պատանդների հարազատները կրկին կոչ կանեն Իսրայելի կառավարությանը «համապարփակ համաձայնության» հասնել ՀԱՄԱՍ-ի հետ, նշվել է Պատանդների եւ անհետ կորած ընտանիքների ֆորումի հայտարարությունում, հաղորդել է CNN-ը։«Հիմա ժամանակն է ավարտել առաքելությունը՝ հասնել համապարփակ համաձայնագրի եւ բոլոր 50 պատանդներին տուն վերադարձնել»,- նշվել է հայտարարությունում։«Մասնակի համաձայնությունների դարաշրջանն ավարտվել է։ Եկել է պատերազմն ավարտելու եւ բոլորին տուն վերադարձնելու պահը», - նշվել է հայտարարությունում։