00:00:00

Խստորեն դատապարտում ենք զինվորի մահվան հետ կապված ցանկացած թեմայի շահարկումը. Գյումրու մտահոգ քաղաքացիներ

13:07, 05 մարտ 2018

Հայտարարություն   Մենք՝ Գյումրու մտահոգ քաղաքացիներս,   Հետևելով Ախուրյան համայնքում տեղի ունեցած իրադարձություններին և դրան հաջորդած քննարկումներին ու հրապարակումներին՝   Վերահաստատում ենք հետևյալը.  
  • Առաջին անգամ չէ, որ որևէ ապատեղեկատվություն՝ հատկապես «գայթակղիչ» վերնագիր ունեցող, անկախ նրա հեռահար նպատակից, անկախ նրանից կառուցված է հիմնավոր փաստերի, թե չճշգրտված տեղեկատվության վրա՝ խռովության ու անհարկի բողոքի ալիք է բարձրացնում,
  • Սոցիալական գետնաքարշության, հասարակական որոշ շերտերի «պարապությունն» ու ինքնահաստատման մոլուցքն օգտագործելով՝ որոշ «շահագրգիռ» անձինք՝ ժողովրդի փաթաթանով իրենց նկրտումները քողարկած համայնքային և մարզային իշխանության պաշտոնյաներ, անփույթ մոտեցում ցուցաբերած ԶԼՄ-ներ, ընդդեմ եկեղեցական և ազգային արժեքների գործող ուժեր, հարցի միակողմանի և անհիմն շահարկումներով դրսևորեցին իրավիճակին ոչ հարիր վարքագիծ՝ կրոնական հողի վրա հրահրելով բացահայտ կամ քողարկված ատելություն:
  • Արթնամտությունն ու զգաստությունը կորցրած ուժերը, այսքանով չբավարարվելով, ավելի առաջացան՝ փորձելով սասանել այն Եկեղեցու և նրա սպասավորների հեղինակությունը, որն իր վեղարի ներքո 1700 տարի հովվել է հավատավոր ժողովրդին:
  • Վերջին օրերի խմորումների շուրջ բազմաթիվ մտավորականների, ՀԱԵ որոշ հոգևորականների և հավատացյալների կրավորական կեցվածքը լուրջ խորհրդածությունների առիթ է տալիս: Սպասվում էր, որ  բնակչության մոլորությանը առաջինը հենց նրանք պիտի արձագանքեին:
  Վերոնշյալը ենթադրել է  տալիս, որ մենք 1.կրողն ենք դառնում այն ամենի, ինչ պարտադրվում է արհեստական կերպով հոգևոր-ազգային գիտակցում չունեցող անձանց և տարբեր ապազգային ուժերի կողմից շահախնդիր պատվերներով: 2.ցավալիորեն վստահում ենք կեղծ օգտատերերի միջոցով ՀԱԵ և նրա սպասավորների նկատմամբ հերյուրանքներին, 3.հաշտ և անտարբեր ենք  անբասիր վարքով ու ժուժկալ կենցաղավարությամբ բացառիկ հոգևորականի հանդեպ ամենասոսկալի բնութագրումներին, նմանատիպ անբարո այլ դրսևորումներին   Մեր խորին ցավակցություններն ու վշտակցությունը հայտնելով անմահ հայորդու՝ Գրիգոր Եղոյանի ընտանիքին ու հարազատներին՝  
  • խստորեն դատապարտում ենք զինվորի մահվան հետ կապված ցանկացած թեմայի շահարկումը, անձնական վիրավորանքները, միջանձնային հարաբերությունների արդյունքում ծնված գնահատականների հանրայնացումը:
    Հորդորում ենք  
  • զերծ մնալ վերոնշյալ արատավոր դրսևորումներից, հանդես բերել քրիստոնեավայել և արժանապատիվ կեցվածք,
 
  • չհրահրել ժողովրդական ընդվզումներ՝ անհարկի թիրախավորելով ժողովրդի կողմից բացառիկ սեր ու հարգանք վայելող, իր տեսակի մեջ եզակի մտավորական-հոգևորականին:
 
  • Խուսափել ազգային-հոգևոր բազմադարյա արժեքների իսկությունն ու կենսունակությունը կասկածի տակ դնող կարծիքներից ու վարքագծից՝ վնասելով ազգային արժեհամակարգը:
 
  • կատարվածի շուջ խղճի մտոք խորհել և գտնել կատարվածի  հաղթահարման  ուղիներ:
  Յուրաքանչյուր քաղաքացի կարող է միանալ հայտարարությանը՝  տարածելով այն սոցիալական ցանցերում կամ այլ հնարավոր տարբերակներով:   Կարեն Պետրոսյան Արթուր Գևորգյան Աստղիկ Եդիգարյան Հովհաննես Հարությունյան Մարգարիտա Մինասյան Վարդգես Սամսոնյան Ղարիբ Հարությունյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր