Նախկինում մի շարք վայրագություններով, ընդդիմադիրների նկատմամաբ առանձնակի դաժանությամբ աչքի ընկած կարիմիր բերետավորներից Ալեքսանդր Ազարյանը՝ Սաշը, լրագրող Մերի Մանուկյանին հարվածելու պատճառով հեռացվել ՆԳՆ-ից։ Սա այն դեպքն է, երբ համակարգը ստիպված էր արձագանքել։ Լավին լավ, վատին՝ վատ։
Արփինե Սարգսյանն արեց այն, ինչ տարիներ շարունակ չարեցին նախորդները․ չփորձեց թաքցնել, չպաշտպանեց «իրեններին», այլ պարզապես հեռացրեց։ Ընդ որում ՆԳՆ-ն այս անգամ հանդես չեկավ նույն ձեռագրով, փորձելով կատարված ակնհայտ բռնությունը «սղցնել» հերթապահ դարձած՝ նշանակվել է ծառայողական քննություն գործելաոճով:
Կարմիր բերետավորները տարիներ շարունակ գործել են անպատիժ՝ ծեծել քաղաքացիների, լրագրողների, զոհվածների ծնողներին, անգամ խմբակային ծեծի են ենթարկել ԱԺ պատգամավորի, ու մնացել անպատիժ։ Բայց այս անգամ հասարակական ճնշումն այնքան մեծ էր, որ վերևներից էլ չկարողացան «փակել հարցը»։ Սա ընդամենը մեկն է, բայց կարևոր նախադեպ։ Բռնությունը լրագրողի նկատմամբ անպատիժ չմնաց։ Իսկ եթե մեկին պատժեցին, ուրեմն կարող է պատժվել նաև մյուսը։
Կարմիր բերետավորները հասարակության մեջ վաղուց նույնացվում են «թուրքական ենիչերիների» էլիտար ստորաբաժանման հետ։ Հերիք է նրանց «ֆաս» հրամանը տաս, ամեն ինչ կանեն։ Ինչպես արդեն նշեցինք, Ազարյանը նախկինում աչքի է ընկել հանրության համար վտանգավոր մի շարք արարքներով։ Սաշն անցնում է մի քանի դատական գործերով՝ «Դիմադրություն» շարժման անհնազանդության բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացիների նկատմամբ ակնհայտ անհամաչափ ուժ գործադրելու, ընկած քաղաքացուն ոտքով հարվածելու համար։ Այս գործերով տուժողներից մեկը ընդդիմադիր ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանն է։
Սույն «կարմիրբերետավորը» 2022թ․-ի մայիսի 30-ին կառավարական երրորդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ «մարտավարական հնարք է» կիրառել այդ ժամանակ «Հայաստան» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Արամ Վարդեւանյանի նկատմամբ՝ ենթադրաբար փորձելով խեղդել նրան։
«Դիմադրություն» շարժման անհնազանդության երթերից մեկի ժամանակ Ալեքսանդրը քաշքշում, ապա երթի տարեց մասնակիցներից մեկին հայհոյում է՝ ասելով՝ «Յ**աննի բիձա»։
2022թ․-ի ապրիլի 27-ին Ալեքսանդր Ազարյանը Հանրապետության հրապարակից «Ազատագրական» շարժման անդամներից մեկին բերման ենթարկելիս վերջինիս դիմում է անձին նվաստացնող սեռական բնույթի հայհոյանքներով․ «Կ… կերել ես, դատվողի բերանը … տամ»: Դեպքի առնչությամբ հրապարակվեցին տեսանյութեր։
Այս ամենից հետո Սաշը շարունակում էր ծառայել համակարգում՝ վստահ լինելով, որ «ռեժիմն» իրեն կպաշտպանի։ Նրա հեռացումը պետք է դաս լինի իրենց վայրագություններով հայտնի մի շարք այլ ոստիկանների, մասնավորապես մամուլի հրապարակումների համաձայն Արթուր Ղազարյանի եւ Գեւորգ Մկրտչյանի համար, որոնց նկատմամբ ոչ պակաս արգահատանք են զգում քաղաքացիները։ Ի դեպ չի բացառվում, որ նրանք եւս հեռացվեն համակարգից։
Ակնհայտ է, որ Արփինե Սարգսյանի աշխատելաոճը տարբերվում է նախորդներից: Նա շատ լավ հասկանում է, որ բռնություն գործադրող ոստիկաններին համակարգում «ապահով» պահելով ավելի շատ վնաս է հասցնում նույն համակարգի հեղինակությանը: Սարգսյանն այսօր այս քայլով բարձր պահեց ոչ միայն իր՝ որպես նախարար անունը, այլև՝ մի ամբողջ համակարգի, ցույց տալով, որ համակարգի բարեփոխումները չեն կրում կենացի մակարդակ:
Irakanum.am