00:00:00

Ողբերգական դեպք «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցում». բժիշկներին չի հաջողվել փրկել 1-ամյա երեխայի կյանքը

19:05, 29 ապրիլ 2025 Պատահարներ

 

 

Այսօր՝ ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցում»։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 23-ին, Հանրապետության մարզերից մեկից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, ռեանիմոբիլով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել 1-ամյա տղա երեխա։

Հիվանդանոցում բժիշկները մի քանի օր շարունակ պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը։

Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը Վահե Գ.-ն է։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր