00:00:00

Երևանում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 6-րդ հարկից ընկել է եւ մահացել

22:06, 28 ապրիլ 2025 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 28-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 18:30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ձորափի 70/2 հասցեում էլիտար կառուցվող շենքում աշխատակիցը բարձրությունից ընկել է։

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված կիսակառույց շենքի նկուղային հարկում՝ վերելակի հորանի մոտ, հայտնաբերվել է տղամարդու դի։ Ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը վայր է ընկել 6-րդ հարկից։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր