Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող մանկասայլակների խանութում բռնկված հրդեհը հաջողվել է մարել:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 11։17-ին, մարվել՝ 11։50-ին։
Նշենք, որ դեպքի վայրում աշխատում էին ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։