00:00:00

Սյունիքում «Honda»-ն բախվել է հողաթմբին և կողաշրջվել․ կա 3 վիրավոր

18:46, 21 ապրիլ 2025 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 60-ամյա Արմեն Ն․-ն իր վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 322-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել։

Վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 65-ամյա Հովհաննես Տ․-ն և 65-ամյա Ալիսա Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր