00:00:00

Սյունիքի մարզում «Toyota Prado»-ն վրшերթի է ենթարկել ճանապարհին աշխատանքներ կատարող քաղաքացուն, ապա բախվել կայանված բեռնատարին ու «Mercedes»-ին

20:12, 14 ապրիլ 2025 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 59 կմ հատվածում «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ճանապարհին վերամբարձ կռունկի մոտ աշխատանք կատարող բանվորին, այնուհետև բախվել «ՄԱԶ» մակնիշի բեռնատարին և «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30