00:00:00

3.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում

19:02, 12 ապրիլ 2025 Պատահարներ

Սույն թվականի ապրիլի 12-ին՝ տեղական ժամանակով 15:31:08-ին (ըստ Գրինվիչի 11:31:08),  Ադրբեջանում արձանագրվել է M=3.8 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 9.4 կմ խորությամբ  երկրաշարժ: Սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ φ=40.515 N, արևելյան երկայնության՝ λ=48.688 E:

Էպիկենտրոնային գոտում սեյսմիկ ազդեցությունն, ըստ MSK-64 սանդղակի, գնահատվել է 5 բալ ուժգնությամբ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է 1902 թ․ M=6․9 մագնիտուդ ուժգնությամբ Շեմախայի կործանարար երկրաշարժի օջախային գոտում՝ Շեմախա քաղաքից 10 կմ հարավ, Սումգայիթ քաղաքից 80 կմ, Բաքվից՝ 101 կմ արևմուտք:


Երկրաշարժն արձանագրվել է ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի սեյսմաերկրադինամիկ ցանցի կողմից։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30