00:00:00

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում․ ընտանիքի 6 անդամներ, որոնցից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց․ հայտնի է պատճառը

18:22, 08 ապրիլ 2025 Պատահարներ

 

 

Ապրիլի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ «Մարտունի» բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 46-ամյա Ռիտա Մ․-ն, 51-ամյա Ծովակ Շ․-ն, 25-ամյա Դիանա Պ․-ն, 5 ամսական Գ․ Շ․-ն, 2-ամյա Տ․ Շ․-ն և 2-ամյա Ս․ Շ․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկան Մնացականյանի գլխավորությամբ։

Արդեն հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ վերջիններս նույն օրը՝ ժամը 20։30-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից թունավորվել են:

Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր