00:00:00

Արման Եղոյանը և Լարս Հենզելը քննարկել են Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ նոր ծրագրերի հնարավորությունները

17:09, 08 ապրիլ 2025 Քաղաքականություն

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ապրիլի 8-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գրասենյակի ղեկավար Լարս Հենզելին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Ողջունելով հյուրին` Արման Եղոյանն արժևորել է հիմնադրամի գործունեությունը Հայաստանում: Հանձնաժողովի նախագահը Լարս Հենզելին ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը, մարտահրավերները: Նա անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Արման Եղոյանը բարձր է գնահատել տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման հարցում Եվրամիության և հատկապես՝ Գերմանիայի դերակատարությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գրասենյակի ղեկավարը խոսել է երկկողմ համագործակցության խորացման անհրաժեշտությունից: Հյուրն անդրադարձել է Գերմանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին:

Կողմերը քննարկել են հիմնադրամի աջակցությամբ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Հանդիպմանը մասնակցել են նաև հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի գիտաշխատող Ֆլորիան Բինդերը և երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանը:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30