00:00:00

Արագածոտնում Mercedes Sprinter-ը մի քանի պտույտ շրջվել է և հայտնվել է դաշտում. Գարեջրի շշեր են թափվել

15:21, 08 ապրիլ 2025 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Հայկ Ս.-ն իր վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի Փարպի բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, 1 կամ 2 պտույտ շրջվել և հայտնվել դաշտում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդը, ում, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, առաջինը օգնության է հասել այդ պահին նշված վայրով անցնող մի երիտասարդ տղա, ով մասնագիտությամբ բժիշկ է և տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա ահազանգել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, և նա ավտոմեքենայից դուրս չի հայտնվել, քանի որ եղել է ամրակապված:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառներից մեկը ճանապարհին եղած ասֆալտի նստվածքն է, որից առաջացել է փոս, և երբ եղանակն անձրևում է, այդ փոսում անձրևաջուր է լցվում ու անտեսանելի է դառնում փոսի խորությունը:

Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է «Նուարդ Վայն էնդ Սպիրիտս» ՍՊԸ-ին, վարորդն էլ տեղափոխելիս է եղել գարեջուր և մեծ քանակի գարեջրի շշեր են թափվել:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30